ԱԲՈՎՅԱՆ Խաչատուր Ավետիքի [15.10. 1809, գյուղ Քանաքեռ (այժմ՝ Երևանի շրջագծում) - անհետացել է 2(14). 4. 1848], գրող, մանկավարժ, բանագետ-Խաչատուր Աբովյանազգագրագետ, լուսավորիչ, հայ նոր գրականության ու մանկավարժության հիմնադիր: 1819-22-ին սովորել է Էջմիածնի վանական, 1824-26-ին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում, 1830-35-ին ուսանել է Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանում, 1827-28-ին ուսուցչություն է արել Հաղպատի և Սանահինի վանական դպրոցներում, 1829-30-ին Էջմիածնում եղել է կաթողիկոսի և սինոդի թարգմանիչ ու քարտուղար: 1829-ի հոկտեմբերի 9-ին Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆ. Պարրոտի արշավախմբի հետ Աբովյանը բարձրացել է Արարատ լեռան գագաթը և այդ «սրբապղծության» համար հալածվել հոգևորականների կողմից: 1837-43-ին՝ Թիֆլիսի գավառական դպրոցի տեսուչ և ուսուցիչ, 1843-48-ին՝ Երևանի գավառական դպրոցի տեսուչ: 1848-ի մարտին նշանակվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչ: Իշխանությունները խոչընդոտել են ԱբովյանիՖրիդրիխ Պարրոտ լուսավորչական գործունեությունը: 1848-ի ապրիլի 14-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել:

Աբովյանը թողել է գրական հարուստ ժառանգություն՝ հայերեն, ռուսերեն, գերմաներեն: Առաջին բանաստեղծությունները (գրաբար) արտացոլել են Աբովյանի ռոմանտիկ աշխարհընկալումը («Կարօտութիւն նախնի վայելչութեանց հայրենեաց իմոց», 1824, «Սրբաճեմ ոտից տեառն գթութեանց», 1824): 1820-ական թթ. գրել է սիրո և կարոտի տաղեր:

Նրան մտատանջել են անհատի և հայրենիքի ճակատագրերը, երազանքի և աններդաշնակ իրականության հակադրությունները («Զգացմունք ցաւալի սրտիս...», «Զի՞նչ այս դառն հարուած...», «Գարուն», «Սէր առ հայրենիս», 1831-35):

Գրել է առակներ, պատմվածքներ, ուղեգրություններ, ճամփորդական խորհրդածություններ («Պարապ վախտի խաղալիք», 1838-41, «Թուրքի ախչիկը», «Նոր վերելք Արարատի գագաթը», 1847):

Խ. Աբովյանի արձանը Աբովյան պուրակում (հեղինակ՝ Ս. Ստեփանյան, ճարտարապետ՝ Գ. Թամանյան):Հայ նոր գրականության մեջ շրջադարձային եղավ Աբովյանի «Վերք Հայաստանի» (1841, հրտ.՝ 1858) պատմավեպը: Այն առաջին հայ վեպն է, որով էլ սկզբնավորվել է հայկական ռոմանտիզմը: Վեպում պատկերված են հայ ժողովրդի վիճակը Պարսկաստանի ու Թուրքիայի տիրապետության օրոք, նրաԳ.  Խանջյան - <<Կռիվը Անիի պարիսպների մոտ>>  (Խ. Աբովյանի <<Վերք Հայաստանի>> վեպի նկարազարդումներից (1958)): Հայաստանի ազգային պատկերասրահ: ազգային-ազատագրական պայքարը և Արևելյան Հայաստանի միացումը Ոուսաստանին: Աբովյանը ցույց է տվել հայ ժողովրդի պատմական ճակատագրի ողբերգությունը, հայրենիքի վերածնության հույսը կապել ազգի համախմբման, կրթության և լուսավորության տարածման հետ:

Աբովյանն ազգապահպան կարևոր գործոն է համարել լեզուն ու հավատը, ժողովրդին հասկանալի աշխարհաբարը դարձրել է գրական լեզու: Աբովյանն առաջ է քաշել ընդհանուր գրագիտության խնդիրը, մարդու բարոյական կատարելագործման ուղին տեսել գեղեցիկ արվեստների ու լուսավորության տարածման մեջ:

Գ. Խանջյան - <<Աղասի>> (Խ. Աբովյանի <<Վերք Հայաստանի>> վեպի նկարազարդումներից): Հայաստանի ազգային պատկերասրահ:Աբովյանի ստեղծագործություններն արժեքավոր ներդրում են հայ նոր պատմագրության մեջ («Մեկ երկու խոսք էլ հայոց վրա», «Ուղևորություն դեպի Անիի ավերակները»): Ըստ նրա՝Գ. Խանջյան <<Բարեկենդան>> (Խ. Աբովյանի <<Վերք Հայաստանի>> վեպի նկարազարդումներից): Հայաստանի ազգային պատկերասրահ: պատմական անցյալը պետք է դառնա ազատագրական պայքարի արդիական հարցերը լուծելու ազդակ: Ստեղծել է ռուս-հայերեն առաջին զուգադրական քերականությունը: Աբովյանի մանկավարժական ըմբռնումները ձևավորվել են Ժ-Ժ. Ռուսոյի, Յո. Պեստալոցիի, Ֆրանկեի հայացքների ազդեցությամբ: Նրա մանկավարժական հայացքներն ու սկզբունքները մարմնավորված են «Նախաշաւիղ»-ում, «Պատմութիւն Տիգրանի կամ Բարոյական խրատներ մանուկների համար» վեպում (1840-ական թթ.): Աբովյանը սկզբնավորել է հայ ազգագրությունը («Գիւղական տների կառուցուածքը», 1835, «Ակնարկ Թիֆլիսում ապրող հայերի կեանքի...»,1840), բանագիտությունը, հիմք Գ. Խանջյան <<Գերիների ազատումը>> (Խ. Աբովյանի <<Վերք Հայաստանի>> վեպի նկարազարդումներից): Հայաստանի ազգային պատկերասրահ:դրել քրդագիտությանը Հայաստանում («Քրդեր», «Եզդիներ», 1846):

Թարգմանել է Հոմերոսի, Վ. Գյոթեի, Ֆ. Շիլլերի, Ն. Կարամզինի երկերից:

ՀՀ-ում Աբովյանի անունով կոչվել են քաղաք, պուրակներ, փողոցներ, դպրոց, մեդալ, մրցանակ, կրթաթոշակ, համալսարան (ՀՊՄՀ): Աբովյանի արձանը կանգնեցված է Երևանում և Քանաքեռում, որտեղ և գտնվում է նրա տուն-թանգարանը:

 

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Աբովյան Խ., Երկեր, <<Սովետական գրող>> հրատ. Եր., 1984:

ԵԼԺ, հ. 1-10, Ե„ 1947-61:

Երկ., Մ., 1897: Դիվան Խաչատուր Աբովյանի, հ. 1-2, Ե., 1940-48:

Նախաշավիղ, Ե., 1940: Վերք Հայաստանի, Ե., 1984: 

Հակստհաուզեն Օ., Ճանապարհորդութիւն յայսկոյս Կովկասու. այն է ի Հայս եւ ի Վիրս, Վաղ-պատ, 1872:

Տերտերյան Ա., Աբովյանի ստեղծագործությունը, Ե., 1941:

Ղանալանյան Ա., Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը, Ե., 1941:

Շահազիզ Ե., Խաչատուր Աբովյանի կենսագրությունը, Ե., 1945:

Հակոբյան Պ., Խաչատուր Աբովյան. կյանքը, գործը, ժամանակը (1809-1836), Ե., 1967:

Նույնի, Վերելք, Ե., 1982:


 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am